Հայաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի՞
ՀայաստանՀայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պարետատանը շարունակվում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծում գտնելու շուրջ քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Արտակարգ դրության երկարաձգման կամ արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են: Հաշվի են առնվելու արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի դեմ պայքարը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի առկայութունը, ինչպես նաև համաճարակաբանական վիճակը: Այժմ փոփոխություններ են մշակվում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքներում»,- ասել է Հունանյանը: