«Հայկական ժամանակ». Բենզինը կրկին թանկացել է
Հայկական Մամուլ
Երեկ առավոտից Երևանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի մեծածախ գինը միաժամանակ բարձրացավ: «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը այժմ վաճառվում 500 դրամով, «Պրեմիումը»' 520 դրամով, «Սուպերը»' 550 դրամով:
Բենզինի թանկացման վերջին փուլը սկսվել է դեռ օգոստոսի 16-ին: Այդ օրը «Ռեգուլյարի» մեկ լիտրի գինը 470 դրամից բարձրացավ 480-ի: Մի քանի օր անց' գինը դարձավ 490, երեկ էլ' 500 դրամ: Փաստորեն, ընդամենը երկու շաբաթում բենզինը Հայաստանում թանկացավ ավելի քան 6 տոկոսով: «ՀԺ»-ն նկատում է, որ համաշխարհային շուկայում բենզինի գնի չնչին աճ նկատվում է, սակայն դա ամբողջությամբ «չեզոքացվում է» դրամի արժեվորմամբ: Դրամը վերջին շրջանում արժեվորվել է մոտ 2 տոկոսով: Այլ կերպ ասած, բենզինի այսպիսի թանկացումը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին