Բեյրութում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է երկրի հացահատիկի գրեթե ողջ պաշարը․ Reuters
Մերձավոր ԱրևելքԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է երկրի հացահատիկի գրեթե ողջ պաշարը։ «Փրկված» հացահատիկը կբավականացնի ոչ ավելի, քան մեկ ամիս, հայտնել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն, գրում է Reuters գործակալությունը: Նախարարը հայտնել է, որ այժմ երկրում նվազագույնը երեք ամսվա հացահատիկի պաշար է պետք, որպեսզի հնարավոր լինի գոյատևել մինչև նոր պաշարների ձեռքբերումը։ Նա հավելել է, որ 4 նավեր, որոնց վրա 28 000 տոննա հացահատիկ կա, շուտով կժամանեն Բեյրութի նավահանգիստ։