Իտալիայի Պատգամավորների պալատը կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացնում է.
«Այսօր Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը։
Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ ևս երկու երկրի՝ Իսպանիայի և Պորտուգալիայի խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)