«168 ժամ». Ջհանգիրյանը ծանոթ չէ՞ ԲՀԿ-ի կոչերին
Հայկական Մամուլ
«Տեղյակ չեմ: Կծանոթանանք՝ հետո կխոսենք: Անծանոթ նյութի վերաբերյալ կարծիք չեմ հայտնում», - թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀԱԿ-ը կմիանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ՝ ՀՀ վարչապետի փոփոխության մասին պահանջին:
Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն շարունակում է կողմ մնալ կառավարության ղեկավարի փոփոխությանը: «Երբ պահը կհասունանա, մենք կհայտարարենք նաև այն մասին, թե արդյո՞ք ցանկանում ենք, որ կառավարության ղեկավարը լինի ԲՀԿ-ական, թե՞ ոչ», - ասել է ԲՀԿ մամլո խոսնակը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին