«ՉԻ». Քիչ է մնացել մեծ «սյուրպրիզներին» դիմավորելու համար
Հայկական Մամուլ
Մի քանի օր է, ինչ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Սյունիքի ու Տավուշի մարզերում սկսել է հանդիպումներ անցկացնել իր ակտիվի հետ։
Ըստ հավաքի մասնակիցների՝ դաշնակցության լիդերները այդ հանդիպումների շրջանակում առաջնահերթ են համարում նախագահական ընտրությունների, հետո սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը՝ հույս հայտնելով, որ այս անգամ իսկապես լուրջ փոփոխություններ են լինելու, և որ վերջապես իշխանական բուրգը գնալու է ինքնամաքրման ճանապարհով։
Իսկ երբ այդ հանդիպման ընթացքում ընկեր դաշնակներին սյունեցիներից մեկը հարցադրում է արել, թե կոնկրետ ի՞նչ մեխանիզմներով և ի՞նչ դեմքերով են իրագործվելու տարիներ շարունակ խոստացվող ու այդպես էլ չիրագործվող բարեփոխումները, դաշնակցական լիդեր Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. «Շատ քիչ ժամանակ է մնացել մեծ «սյուրպրիզներին» դիմավորելու համար»։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին