Հանրապետականները խոստանում են «Ամերիկային վերադարձնել ճիշտ ուղի»
ԱՄՆ
ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու, հանրապետական Փոլ Ռայանը իր համախոհների հետ հանդիպմանը հայտարարել է, որ խոստանում է «Ամերիկային կրկին ճիշտ ուղու վրա դնել»։ Ռայանը ելույթ է ունեցել նախընտրական քարորզարշավի ընթացքում Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի հանրապետականների առաջ։
Ռայանը պաշտոնապես համաձայնել է կուսակցության կողմից առաջադրվել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է BBC Russian-ը։
«Մենք չենք պատրաստվում 4 տարի անցկացնել՝ մեղադրելով ուրիշներին։ Մենք պատրաստվում ենք լուծել խնդիրները ՝մեզ վրա պատասխանատվություն վերցնելով»,- հայտարարել է 42-ամյա կոնգրեսմենը։
«4 տարի տեղում դոփելուց հետո, ԱՄՆ-ին պետք է վերադարձնել ճիշտ ուղի։ Դա կանի քաղաքապետ Միթ Ռոմնին»,- խոստացել է Ռայանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)