«Խելացի քաղաք». Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կկատարվի
ՏնտեսությունՉինաստանը Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կանի՝ «Խելացի գիտական քաղաք» հիմնադրելու համար։
Քաղաքի հիմնադրման պայմանագիրն այսօր արդեն ստորագրվեց Չինաստանի Տեխնոլոգիաների ակադեմիայի, Չինաստանի Տեխնիկական զարգացման ընկերության և ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության միջև։
Թե որ մարզում և կոնկրետ որ քաղաքում կլինի շեշտադրումը, ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության տնօրեն Սարգիս Գևորգյանն ասում է՝ կորոշեն Կառավարության հետ, բայց հստակ է, որ լինելու է մոտ 15000 բնակչությամբ քաղաք․
«Այդ քաղաքի նպատակն է զարգացնել գիտությունն ու տեխնոլոգիաները։ Մենք ունենք շատ մեծ գիտական ներուժ քիմիայում, միկրոբիոլոգիայում, համակարգիչների ուղղությամբ»։
Ընկերության ղեկավարն ասում է՝ իրենց նպատակն է դրսում աշխատող Հայաստանի գիտական ներուժը կենտրոնացնել ներսում։
Հայ-չինական համատեղ այս քաղաքում հիմնվելու են համատեղ ընկերություններ, որոնք աշխատելու են գիտական նորարարությունների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման վրա։