«ժողովուրդ». Ոստիկանություն բերման է ենթարկվել նաև Ղուկասյանի եղբորորդին
Հայկական Մամուլ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ազգականները կրկին հայտնվել են զինված «ռազբորկաների» կիզակետում: Գյումրիում տեղի ունեցած հերթական նախընտրական կրակոցների գործով ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել ու հետախուզւոմ հայտարարել Ղուկասյանի որդու՝ Սպարտակի նկատմամաբ: Բացի այդ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ էլ ոստիկանություն բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանին եղբորորդին՝ Գյումրու ավագանու անդամ Կոլյա Ղուկասյանը, և իր ընկերներից Անդրանիկ Գասպարյանը:
Թերթի տեղեկություններով՝ առգրավվել են երիտասարդների հագուստները, վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ, կատարվել են դատաբժշկական փորձաքննություններ: Այս վիճաբանության պատճառն այն է, որ Գյումրու ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը, որը Ղուկասյանների ընկերն է, նախորդ ընտրություններում աշխատել է գործող քաղաքապետի համար, այժմ նախընտրական շտաբ է բացվել Սամվել Բալասանյանի համար: Սպարտակին սա դուր չի եկել, և կատարվածն ավարտվել է կրակոցներով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին