Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Եգիպտոսի առաջնորդը մեկնել է Իրան
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին ժամանել է Իրան մասնակցելու Չմիավորման շարժման երկօրյա գագաթաժողովին։
Մուրսին, այսպիսով, դարձել է Եգիպտոսի առաջին նախագահը, ով այցելել է Իրան ավելի քան 30-ամյա ընդմիջումնից հետո։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի առաջնորդները 1978-1979 թվականներին տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո չեն այցելել Իրան։
Հանդիպման գլխավոր թեմաներից են՝ Սիրիայում տիրող իրավիճակը, մարդու իրավունքների պաշտպանությունը և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված վիճաբանությունները։
Ինչպես հաղորդում է Թեհրանում BBC-իի թղթակից Ջեյմս Ռայնոլդսը, այս գագաթաժողովը Իրանին հնարավորություն կտա խուսափել շրջափակումից։
ԱՄՆ-ն, որն ավելի վաղ մի շարք կոշտ պատժամիջոցներ էր կիրառում Իրանի հանդեպ, հիասթափություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի՝ անցկացվող գագաթաժողովին մասնակցելու առթիվ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել