Գողություն թռիչքից առաջ
Հասարակություն
Օգոստոսի 29-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևորից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն չվերթի ուղևորուհիներից մեկը օդանավակայանում, իրերի զննման կետից գողացել է մեկ այլ ուղևորուհու ժամացույցը' պատճառելով 410.000 դրամի նյութական վնաս:
Հանցագործություն կատարած կինը բերման է ենթարկվել գծային բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը