Ռուսական սցենարի կրկնություն Թուրքիայում
Թուրքիա
Թուրքական "Hurriyet" կայքը փոխանցում է, որ իր վստահելի աղբյուրները տեղեկություններ են հաղորդել Թուրքիայում առաջիկա տարիներին սպասվող որոշ քաղաքական զարգացումների վերաբերյալ։
Ըստ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի՝ 2014 թ.-ին, երբ ավարտվում է նախագահ Աբդուլա Գյուլի պաշտոնավարման ժամկետը, նրան այդ պաշտոնում փոխարինելու է ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իր հերթին Գյուլն էլ պատգամավորական մանդատ չունենալու պատճառով կսպասի, մինչև Բյուլեթ Արընչը դառնա վարչապետ, իսկ որոշ ժամանակ անց ինքը կզբաղեցնի այդ պաշտոնը։ Գյուլին վարչապետ դարձնելու համար նրան ընտրելու են կուսակցության նախագահ, որպեսզի 2015 թ.-ի խորհրդարանական ընտրություններում նա կարողանա մանդատ ստանալ։
Աղբյուրը նաև պնդել է, թե Գյուլի և Էրդողանի փոխհարաբերություններն ավելի ամուր և վստահելի են, քան Մեդվեդևի և Պուտինի հարաբերությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)