ԱՄՆ-ում 100-ամյա վարորդը հարվածել է 11 մարդու, այդ թվում՝ 9 երեխայի
ԱՄՆ
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է դժբախտ պատահարը, որի արդյուքնում 9 երեխա և երկու մեծահասակ վիրավորվել են, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Ինչպես պարզվել է, դեպքը տեղի է ունեցել դպրոցներից մեկի մոտակայքում։
100-ամյա վարորդ Պրեսթոն Կառտերը երկնագույն «Կադիլակով» բարձրացել է մայթի վրա ու հարվածել մարդկանց խմբին։ Դա տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ երեխաները դուրս են եկել դպրոցից։ Աֆրոամերիկացի վարորդը բացատրել է, որ մեքենայի արգելակները խափանվել են, որի արդյունքում նա չի կարողացել ղեկավարել մեքենան։
Ոստիկանները փաստել են, որ չնայած շուտով լրանալու է վարորդի 101-ամյակը, բայց նա ունի վարորդական իրավունք։
Բժիշկները նշել են, որ երեխաներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է, և նրանք պայքարում են երեխաների կյանքի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)