Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարները Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար Հանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում Հազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններին Հայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համար 

ՔՊ-ական որ պաշտոնյաներն են նպաստում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմանը

Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից երկու տարի անց չունի լեգիտիմության այն պաշարը, որը ձևավորվել էր ապրիլյան իրադարձություններից ամիսներ անց: Այլ կերպ ասած՝ Փաշինյանի վարկանիշը սահուն անկում է ապրել և դրանում մեղքի բաժին ունի ինչպես ինքը` Փաշինյանը, այնպես էլ իր թիմակիցները, որոնց սկանդալները, հայտարարությունները և քայլերը կամա թե ակամա ազդել են իրենց քաղաքական լիդերի վարկանիշի իջեցման վրա: 


Այս հարցում ամենամեծ լուման ունի, թերևս, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Որևէ այլ պաշտոնյա չի հաջողացրել հայտնվել այդքան թվով սկանդալների կիզակետում և այդպես հարվածել իր ղեկավարի վարկանիշին: Հիշեցնենք, որ Սարգսյանի դեմ բազմաթիվ դատական հայցեր են ներկայացվել, մի շարք դեպքերում էլ ապացուցվել են նրա ոչ օրինական գործողությունները, օրինակ` համայնքապետեր հեռացնելու և դպրոցի տնօրեններ նշանակելու հարցում: Սակայն, Փաշինյանն անգամ սեփական վարկանիշի գնով շարունակում է սատարել Սարգսյանին: 


Երկրորդ մեղավորը՝ Փաշինյանին ՍԴ ճգնաժամի դուռը հասցրած ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն է: Վերջինս մի քանի անգամ «պադստավկա» է արել Փաշինյանին ներկայացնելով ՍԴ հարցի լուծման այնպիսի ծրագրեր, որոնք քիչ էին մնում Փաշինյանի համար Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերությունների սառեցման հասցնեն:

 
Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը այնքան ջանասիրաբար է պաշտպանում Նիկոլ Փաշինյանին քննադատներից, որ այդ պաշտպանությունը շատ հաճախ ունենում է հակառակ էֆեկտը: Ամեն անգամ, երբ փոխթաղապետը հանրությանը վիրավորող գրառում է անում, նա, թերևս, չի հասկանում, որ հանրության բացասական ռեակցիան շրջվելու է դեպի վարչապետը, ով աչք է փակել նման կադրերի պաշտոնավարման վրա:

 
Փաշինյանի համար բավական մեծ անհարմարություն է առաջացրել նաև Կոտայքի նախկին մարզպետ, այժմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Վերջինս այնքան էր շտապում պաշտպանել Փաշինյանին Մարգարիտա Սիմոնյանի հարձակումներից, որ գրառումներից մեկում նրան «ռուսուլման» անվանեց: Թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների և ՌԴ-ում Փաշինյանի դիրքերի վրա՝ դատեք ինքներդ: 


Հաջորդ կադրը, ով մեծապես հարվածել և հարվածում է Փաշինյանի վարկանիշին, դա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Վերջինիս կողմից համաճարակի ամենաթեժ պահերին քաղաքական օպոնենտներին թիրախավորելը, սարկազմով լի գրառումներ անելը չէին կարող վրիպել հանրության ուշադրությունից և բնական է, որ Թորոսյանի պահվածքը բացասական է անդրադարձել առաջին հերթին հենց վարչապետի՝ նրա անմիջական ղեկավարի վարկանիշի վրա: 


Սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը նույնպես վերջին երկու տարվա ընթացքում հասցրել է հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ ուղղակի հարվածի տակ է դրվել այն քաղաքական ուժի ղեկավարի իմիջը, որը նա ներկայացնում է: Սարգսյանը «Իմ քայլը» խմբակցության՝ թվով ամենաշատ սկանդալներում հայտնված պատգամավորն է: 


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ժամանակին իրերը կոչեց իրենց անվանումներով, որպեսզի հիմնավորի Փաշինյանի որոշումը Ամուլսարի հարցում։ Նա իրենց ընտրազանգվածին դիպուկ բնորոշում տվեց, բայց անուղղակիորեն հարվածեց նաև Փաշինյանին, քանզի «անգրագետ Պողոսն իր անգրագետ բազմանդամ ընտանիքով» ձևակերպումը շատ բազմաշերտ էր։ 


Փաշինյանի վարկանիշի անկման գործում իր լուման ունի նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինիս հանդեպ քննադատությունը աճել է այն աստիճան, որ սլաքները ամբողջությամբ թեքվել են դեպի Նիկոլ Փաշինյանը. ի վերջո օբյեկտիվ է, որ իր քաղաքապետի և իր թիմի յուրաքանչյուր անդամի ձախողման և սխալի համար պատասխանատու է հենց վարչապետը: 


Ստացվում է` որքան էլ Փաշինյանը փնտրի հակահեղափոխականների, սևերի` նրա երբեմնի 80 տոկոս վարկանիշի անկման մեղավորները գտնվում են հենց իր կողքին, իր թիմում և իր անձնական երաշխավորության և պաշտպանության տակ են… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները
Ամենադիտված