Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել է
ՀայաստանՀայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 40410 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6871 մարդ, կատարվել է 176014 թեստավորում, առողջացել է 32520 վարակված, վերջին մեկ օրում`125։
Մեկ օրում արվել է 1576թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 176 014 թեստ: