Մեկ օրում Աֆղանստանում սպանել են ավստրալական բանակի 5 զինծառայողի
Մերձավոր Արևելք
Աֆղանստանում միջազգային ուժերի անդամ 5 ավստրալացի զինծառայող զոհվել է Աֆղանստանում տեղի ունեցած 2 միջադեպի հետևանքով, հայտնում է Радио Свобօда-ն։
Ուրուզգան մարզում չորեքաշաբթի օրը աֆղանական բանակի զինվորական համազգեստով անհայտ մեկը կրակ է բաց թողել և սպանել է 3-ին, ևս 2-ը վիրավորվել են։
Նման պատահարների թիվը վերջերս կտրուկ աճել է։ Իսկ Հիլմենդ մարզում 2 ավստրալացի զինվորներ զոհվել են ուղղթիռի վթարի հետևանքով։
Նշենք, որ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդը պատահածը համարել է Աֆղանստանում ավստարալական բանակի անցկացրած «ամենասև օրը»։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել