Արամ Ա-ն և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՀայաստանՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Վարչապետը հետաքրքրվել է Լիբանանում այս պահին տիրող իրավիճակի եւ լիբանանահայության վիճակի մասին: Նաեւ անդրադարձել է ՀՀ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությանը` ինչպես Լիբանանի ժողովրդին, այնպես էլ հայ համայնքին:
Վեհափառ Հայրապետը վարչապետւն ընդհանուր տեղեկություններ է հայտնել լիբանանահայ համայնքի կրած վնասների մասին, նաեւ իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ի կողմից տրամադրվող օգնության վերաբերյալ:
Վարչապետը նշել է, որ Վեհափառ Հայրապետի հետ խորհրդակցությունները պետք է շարունակական, որպեսզի Հայաստանի կողմից տրամադրվող օգնությունը լինի նպատակային: