Սոմալիի նախկին վարչապետին պարտավորեցրել են վճարել 21 մլն. դոլար
Աշխարհ
ԱՄՆ-ում դատարանը Սոմալիի նախկին վարչապետի նկատմամբ վճիռ է կայացրել։ Նախկին վարչապետը մեղադրվում է քաղաքացիներին տանջելու և սպանությունների մեջ։ Մեղադրանք ներկայացրել են 7 սոմալեցի ներգաղթյալ՝ պահանջելով վճարել 21 մլն դոլար, հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Սոմալիի վարչապետ Մոհամմեդ Ալի Սամանտարը պաշտպանության նախարար և փոխնախագահ է եղել Մոհամմեդ Սիադ Բարեի բռնապետական ռեժիմի շրջանում։
Նախկին վարչապետն այժմ ապրում է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում:
2004 թվականին նախկին վարչապետին մեղադրում էին ռեպրեսիաների տակ հայտնված ցեղերի անդամներին տանջելու և սպանելու հրամաններ արձակել համար:
Փետրվար ամսին 76-ամյա Սամանտարը հայտարարել էր, որ իր ֆինանսական և ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս մասնակցել դատական գործընթացին: Այս հայտարարության հետևանքը եղավ այն, որ դատարանը վճիռ կայացրեց ի օգուտ հայցվորի:
Նախկին վարչապետը կարծում է, որ այդ որոշումն ունի քաղաքական միտում և կարող է վերածվել իր հայրենիքում իրավիճակը սրող հանգամանքի:
Նշենք, որ դրա հետ միասին, ԱՄՆ-ի նախագահի վարչախումբը հայտարարել է, որ դատարանի վճիռը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ Սոմալիի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ