Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ) 2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներին Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին 

Ում կյանքն է կտրուկ փոխել հեղափոխությունը

Վերլուծական

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները փորձում էին մտնել աղքատ հեղափոխականների ամպլուայի մեջ և ցույց տալ, որ ժողովրդի ծոցից դուրս եկած նրա մի մասնիկն են: Սակայն, անցավ ընդամենը երկու տարի և արդեն իսկ պարզ է, որ աղքատ և հեղափոխական են մնացել միայն հպարտ քաղաքացիները, իսկ ահա պաշտոններ ստացած թավշյա չինովնիկների կյանքը զգալիորեն բարելավվել է: Այդ մասին վկայում են հենց իրենց ներկայացրած ֆինանսական հայտարարագրերը:

Դիցուք ՝ Լոռու մարզպետը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ բնակարան, հասարակական նշանակության շինություն ու հողամաս Վանաձորում, ինչպես նաև մեկ բազմաբնակարան բնակելի շենքում` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անդրեյ Ղուկասյանը 2015-ին գնել է 2007 թ-ի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեսկբին կազմել են 8․7 մլն դրամ, տարեվերջին՝ 7 մլն դրամ։ Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից եկամուտը կազմել է 11 մլն 149 հազար 713 դրամ: 

Կոտայքի արդեն նախկին մարզպետ, ներկայումս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տարեսկզբին ունեցել է 2 բնակարան՝ Աբովյան քաղաքում և հողամաս` Կոտայքի մարզի Ակունք համայնքում։ 2019 թ-ի հոկտեմբերի 3-ին մարզպետը 51 մլն 357 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել Երևանի Արաբկիր վարչական շրջանում:

 
Մամուլում վերջին օրերին համառորեն պտտվող տեղեկության համաձայն՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Եկմալյան 1/1 հասցեում ձեռք է բերել նոր բնակարան, որի համար վճարել է 320 հազար դոլար: 


Լենա Նազարյանը պատգամավոր դառնալուց հետո 27.2 մլն դրամով ձեռք է բերել բնակարան: 


Իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կինը՝ Հերմինե Ղազարյանը, համասեփականատեր է Խետաֆեի, Երևանի Կենտրոնի բնակարաններում և Գյումրիի հողամասում։ Ղազարյանը բանկում ունի 10.000 դոլարի և 2 միլիոն դրամի չափով ավանդ։ 


«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Համազասպ Դանիելյանի հայտարարագիրը նույնպես ուշագրավ է: 2018-ի հայտարարագրում պատգամավորը ներկայացրել է երեք բնակարան, որոնց հասցեները` ըստ նախորդ կանոնակարգի, նշված չեն եղել, այս հայտարարագրում պատգամավորը նշել է հինգ բնակարան, որից միայն Բաթումիում երկրորդ բնակարանն է ձեռք բերել 2019-ին, չորրորդ բնակարանի մասին նախորդ հայտարարագրում լուր չի եղել: 


2018-ի հոկտեմբերից Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: 


Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը 2019-ին 13 հազար դոլար արժողությամբ VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: 


ՀՀ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության մաքսային համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Աննա Մուրադյանը 2018-ին գնել է բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: 


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը 2018-ին բնակարան է ձեռք բերել Արաբկիր վարչական շրջանում: 


Պատգամավոր Արեն Մկրտչյանը 2019-ին  5,890,000.00 ՀՀ դրամով ձեռք է բերել MAZDA մակնիշի ավտոմեքենա: 

 
Արմեն Փամբուխչյանը 2019-ին 1,000,000.00 ՀՀ դրամով ձեռբ է բերել AUDI մակնիշի ավտոմեքենա: 


Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը 2018-ին 8,060.26 ԱՄՆ դոլարի պարտատոմս է ձեռք բերել: 


Պատգամավոր Գայանե Աբրահամյանը 2019-ին 3,000.00 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել MAZDA մակնիշի ավտոմեքենա: 


Գևորգ Պապոյանը 6,100.00 ԱՄՆ դոլարով 2019-ին ձեռք է բերել HYUNDAI մակնիշի ավտոմեքենա: 


Պատգամավոր Կարեն Սարուխանյանը 2019-ին 2,500,000.00 ՀՀ դրամով ձեռք է բերել MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: 


«Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ 2018-ին Նոր Նորքում բնակարան է ձեռք բերել, իսկ 2019-ին 3,200,000.00 ՀՀ դրամով գնել HYUNDAI ավտոմեքենա: 


Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ անշարժ գույք է ձեռք բերել 2019-ին՝ Արաբկիր վարչական շրջանում: 

Եվ սա սոցիալական ծանր բեռի տակ կքած, աղքատությունը ուղեղում հաղթահարելուն դատապարտված շարքային քաղաքացիների խնդիրների ֆոնին, երբ օրվա հաց գտնելը դարձել է անլուծելի հարց շատերի համար, իսկ նույն թավշյա պաշտոնյաները մատը մատին էլ չեն խփում ժողովրդի բեռը թեթևացնելու համար: Այն նույն ժողովրդի, որի օգնությամբ եկան իշխանության` խոստանալով լավ ապագա: Ինչպես երևում է, լավ ապագան թավշյա պաշտոնյաները հաջողացնում են ապահովել միայն իրենք իրենց համար, և արդեն իսկ պարզ է, թե ում կյանքն է իրականում փոխել 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներինԶելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվելԳլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել ենԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել նավերի վրա՝ Հորմուզի նեղուցն առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի համար Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ինԵգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտելՍան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր
Ամենադիտված