Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով
ՀայաստանՌազմական ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: Նա հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Զաքարյանը հայտնել է, որ ջերմել է և միայն դրանից հետո է տեղափոխվել հոսպիտալ:
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց՝ քանի որ ուրիշի առողջական վիճակին է վերաբերում, և պարոն Զաքարյանը արդեն հաստատել է տեղեկատվությունը, ուստի այլ մանրամասներ չի կարող տրամադրել:
Նշենք, որ նա Ռազմական ոստիկանության պաշտոնին է նշանակվել օգոստոսի 6-ին և հենց այդ օրվանից էլ մեկուսացած է եղել: