Bild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերը Իրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել է Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա Կունիցինան Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումը Կատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետ Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէ Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում 

Արմեն Սարգսյանը գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված խորհրդակցություն է անցկացրել

Գիտություն և Մշակույթ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախագահական մի քանի նախաձեռնությունների և ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow- Ժամանակն առաջ) նախաձեռնությանը: Նախագահն ասել է, որ ATOM-ն ընդհանուր հարթակ է, որի կողքին լինելու են առանձին ծրագրեր, որոնցից մեկը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է, մյուսը՝ STARMUS 6-րդ փառատոնը, որը նախատեսված է 2021թ. սեպտեմբերին:

 Նշելով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն այս տարվա մայիս ամսից տեղափոխվել է հոկտեմբեր, նախագահ Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի այն կայանա, իսկ առաջիկայում կհստակեցվի ձևաչափը:

Նախագահ Սարգսյանը թե՛ «Մտքերի հայկական գագաթաժողով»-ը, և թե՛ STARMUS միջազգային փառատոնը դիտարկել է որպես նախագահական առավել լայն նախաձեռնության՝ ATOM (Advanced Tomorrow՝ Ժամանակն առաջ) ծրագրի արբանյակներ:

Մրցունակության տեսանկյունից կարևորելով բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների զարգացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն լոկոմոտիվները, որ պետք է մեր երկիրն առաջ տանեն, կապված են հատկապես նորագույն տեխնոլոգիաների հետ։ ATOM-ի նպատակն է Հայաստան բերել աշխարհի լավագույն ՏՏ ընկերություններին և զարգացնել արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը, մեքենայական ուսուցման կարողությունները՝ սերտ համագործակցություն ապահովելով արտերկրի ընկերությունների և տեղական հաստատությունների, բիզնեսի և ՏՏ ոլորտի բարձրակարգ ընկերությունների, համալսարանական ու գիտական կենտրոնների միջև:

«ATOM -ն ինքնին շատ մեծ ծրագիր է, և տարիներ են պահանջվելու, որպեսզի կարողանանք այն լիարժեք իրականացնել: Բայց եթե այսօր չսկսենք, այդ տարիներն ավելի կհեռանան,-ասել է նախագահ Սարգսյանը: -ATOM-ն ընդհանուր հարթակ է, որի նպատակն է Հայաստան բերել աշխարհի լավագույններին և նրանց մշակույթը, միաժամանակ, մեր երկրում ստեղծել մշակույթ, որտեղ գիտությունը, տեխնոլոգիաները, գիտությանն առնչվող արդյունաբերությունը կապված լինեն իրար հետ։ Մյուս կողմից, ATOM-ը պետք է առիթ լինի, որպեսզի ստարտափերից մինչև ակադեմիական ինստիտուտներ նրա միջոցով ավելի խոր կապեր ունենան և՛ համաշխարհային գիտության, և՛ տեխնոլոգիաների հետ»: Հանրապետության նախագահի խոսքով՝ ATOM-ը պետք է լինի և՛ հարթակ, և՛ գիտական կենտրոն, և՛ ապագայի փոքրիկ քաղաք, և՛, միաժամանակ, մշակույթ ձևավորող ինստիտուտ:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ արտասահմանյան 16 խոշոր ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են այս նախաձեռնությամբ, մի մասի հետ արդեն իսկ ստորագրվել են համագործակցության մասին հուշագրեր, որոշների հետ կան նախնական պայմանավորվածություններ: Դրանք բոլորը ընկերություններ են, որոնք աշխարհի տեխնոլոգիական հսկաների թվում են՝ IBM-ը, Siemens -ը, Thales-ը, Dassault-ը, Safran-ը, Լեոնարդոն, համալսարաններ ու գիտական կենտրոններ տարբեր երկրներից և այլն:

Նշվել է նաև, որ ATOM-ը սերտորեն համագործակցելու է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Սիլիկոնյան լեռներ» նախաձեռնության և, ընդհանրապես, բոլոր՝ նույն նպատակը հետապնդող խմբերի, կազմակերպությունների, կառույցների ու նաև համաժողովների հետ: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Bild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականին
Ամենադիտված