Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին
Արտաքին Քաղաքական
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
Համոզված եմ, որ հայ-բելառուսական բազմակողմ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակի հաջողությամբ զարգանալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»:
Հայաստանի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)