ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվեց վերջին անգամ
ՀայաստանՀՀ-ում արտակարգ դրությունը 5-րդ անգամ երկարաձգվեց։ Այս մասին որոշում կայացվեց այսօր կառավարության արտահերթ նիստում։ Արտակարգ դրությունը երկարացվեց մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17։00-ն: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ թույլատրվելու են ցույցեր, երթեր անել։ Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան ընդգծեց, որ թույլատրվելու են ցույցերը, սակայն քաղաքացիները պարտադիր պետք է կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորությունը։
Բադասյանը նշեց նաև, որ մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները։
Վերացվել է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։