ՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են անօրինական գործունեության մի քանի դեպք
Հայաստան
ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս Երևանում և մի շարք մարզերում բացահայտվել են առանց պետական գրանցման, լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու' անօրինական գործունեության մի քանի դեպք:
Այսպես, վարչության 32-րդ բաժնի աշխատակիցներն ապօրինի գործունեության փաստ են արձանագրել Կոտայքի մարզի Արզական գյուղում: Պարզվել է, որ գյուղի բնակիչ Արտաշես Հովհաննիսյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, փորձել է իրականացնել ստորերկրյա տաք հանքային ջրի արդյունահանում' ռեկրեացիոն, մասնավորապես լողավազաններում կիրառելու նպատակով:
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվողների ցանկում հաճախացել են ատամնաբուժական ծառայություններ մատուցել փորձողների անունները: Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այդպիսի դեպք բացահայտվել է Երևանում: Քաղաքացի Աշոտ Կարապետյանն առանց համապատասխան պետական գրանցման, Նորագավիթում ատամնատեխնիկի գործունեությամբ էր զբաղվում: Իսկ Արարատի մարզի Այնթապ գյուղում էլ հարկային դաշտից դուրս ատամնաբուժական ծառայություն էր մատուցում Արթուր Մկրտումյանը:
Ստվերում գործող մի ատամնաբուժական կետ էլ բացահայտվել է Սյունիքի մարզում: Օպերատիվ հետախուզության վարչության 19-րդ բաժնի աշխատակիցները նման երկու բուժկետ են հայտնաբերել Կապանի Շահումյան և Հունան Ավետիսյան փողոցներում:
Ի դեպ, Կապանի Հալիձոր թաղամասի 3-րդ շենքի հարևանությամբ գտնվել է մի ավտոտնակ, որտեղ' հարկային դաշտից դուրս, գործել է մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրամաս:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի