Ասադը մեղադրում է Թուրքիային
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է թուրքական կառավարությանը երկրում 17 ամիս շարունակվող բռնությունների համար, որի ընթացքում մահացել են հազարավոր մարդիկ։
Ինչպես փոխանցում է թուրքական Hurriyet թերթը՝ Ասադը հայտնել է տեղական իշխանամետ ալ-Դունիա հեռուստաալիքին, որ «Թուրքիան ուղղակիորեն պատասխանատվություն է կրում Սիրիայում այունահեղության համար»։
«Կառավարությունը տեղյակ է եղել, որ որոշ պաշտոնյաներ փորձել են հեռանալ, սակայն նրանց քայլերին չենք չխոչընդոտել»,- ասել է Ասադը։
Ասադը, ով պայքարում է 17-ամսյա ապստամբությունը ճնշելու համար, նշեց, որ նման պաշտոնյաներին պետք է թույլատրվի հեռանալ, որովհետև երկիրը «մաքրվում է» ոչ հայրենասիրական պաշտոնյաներից։
Հարցազրույցի ընթացքում Ասադը նշել է, որ Սիրիան գլոբալ և տարածաշրջանային պատերազմի մեջ է, սակայն «հաղթանակը միայն ժամանակ է պահանջում»: Ասադը նաև նշել է, որ Դամասկոսը թույլ չի տա երկրում բուֆերային գոտի ստեղծել:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ եթե Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների թիվը հատի 100.000-ի սահմանը, իրենք Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծելու պահանջով հանդես կգան:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել