Barclays-ին նորից մեղադրում են
Աշխարհ
Բրիտանական կառավարությունը Barclays բանկին մեղադրում է ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ, ուստի տվյալ բանկում հետաքննություն է սկսել: Հետաքննության առարկան բանկի գործունեությունն է Qatar Investment Authority ներդրումային հիմնադրամի հետ: Այդ հետաքննության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն չի հրապարակվում:
Սա արդեն Barclays բանկի երկրորդ սկանդալն է: Բոլորովին վերջերս Barclays բանկը տուգանվել է 340 մլն ԱՄՆ դոլարով՝ Libor տոկոսադրույքի մանիպուլյացիայի համար:
Տվյալ գործի հետաքննությունը սկսվել էր դեռ 2008թ.-ից, որի մեջ ներգրավված էին մի քանի բանկեր՝ Royal Bank of Scotland, LIoyds Banking Group, Citigroup, HSBC, UBS և Deutsche Bank բանկերը: Առաջինն իր մեղքն ընդունել է Barclays բանկը: Պարզվել է, որ Barclays բանկի աշխատակիցները 2005-2009թ.թ.-ին մի անգամ չէ, որ մանիպուլյացիայի են ենթարկել Libor տոկոսադրույքը:
Barclays-ը Մեծ Բրիտանիայի ամենախոշոր բանկերից է: Այն գործում է ավելի քան 300 տարի, ավելի քան 50 երկրներում ունի իր մասնաճյուղերը, իսկ աշխատակազմի թիվը կազմում է ավելի քան 145,000 մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ