Ինդոնեզիայի ափերի մոտ խորտակված նավի ուղևորներից 45-ը հայտնաբերվել են
Աշխարհ
Ավստրալիայի ռազմածովային ուժերին և որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող քաղաքացիական անձանց պատկանող նավերը ջրում հայտնաբերել և փրկել են 45 անօրինական ներգաղթյալի, որոնք եղել են այն նավի վրա, որն օգոստոսի 29-ին վթարի ազդանշան էր տվել Ինդոնեզիայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է ավստրալական ABC հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը։
Նավաբեկության ենթադրյալ վայրում որոնողա–փրկարարական աշխատանքներ են իրականացնում մի շարք նավեր։ Մարդկանց մի մասին հայտնաբերել է Ավստրալիայի ռազմածովային ուժերին պատկանող նավը՝ Հնդկական օվկիանոսի և ինդոնեզիական Յավա կղզու միջև ընկած ջրային տարածքում։ Հաղորդագրության մեջ ասված է, որ փրկվածներից երեքի վիճակը ծանր է։ Հիշեցնենք նաև, որ նավում եղել է մոտ 150 ուղևոր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ