Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Իշխանությանը ռեալ այլընտրանք հանդիսացող ուժերը մսխել են իրենց հնարավորությունները

Քաղաքական

Լուրեր.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն օրաթերթերից մեկի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ 2013-ի նախագահական ընտրություններին ժողովուրդը գտնելու է այն թեկնածուին, ով իրեն ոտքի է հանելու։ Դուք ինքներդ տեսնո՞ւմ եք այդ թեկնածուին։

Այսօրվա դրությամբ որպեսզի լինի այդ թեկնածուն, ցանկությունը տեսնում եմ, պայմանները՝ առայժմ ոչ։ 

Հասարակության մեջ կան նախադրյալներ, որ այդ թեկնածուն լինի։ Հասարակության մեջ երկրում փոփոխություններ իրականցնելու հստակ պահանջ կա։ Դա տեսականորեն կարող էր կապված լինել նաև իշխանության կողմից կատարվելիք բարեփոխումների հետ, բայց ժամանակի ընթացքում մարդիկ իրենց հույսը դրանից էլ են կտրում և հույս կապում նոր թեկնածուի հետ, որն ի վերջո կկատարի ֆունդամենտալ փոփոխություններ, բարեփոխումներ։

Ինքս դեռ վերապահումներ ունեմ։ Ցավոք սրտի ընդդիմադիր քաղաքական դաշտի աղետաբեր սխալների արդյունքում, քաղաքական դաշտում ունենք մասնատում, ոմանք նույնիսկ կտրել են իրենց կապը հասարակության հետ։ Այս պայմաններում հաշվի առնելով նաև այն կարճ ժամանակահատվածը, որ մնացել է, կարծում եմ, կարող է պարզապես չհերիքել։

Բայց, կրկնում եմ, հասարակության մեջ հասունացել է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը այն հասարակական-քաղաքական համակարգում, որն այլևս դադարել է համապատասխանել ժամանակի պահանջներին։

Արամ Սարգսյանը նշել է, որ ինքը փորձելու է համախմբել հասարակությանը և վստահություն է հայտնել, որ 2013-ի նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունն ակտիվ և լուրջ դերակատարում է ունենալու։ Ըստ Ձեզ՝ արդյոք Արամ Սարգսյանը ո՞ւնի հնարավորություն համախմբելու հասարակությանը և արդյոք «Հանրապետություն» կուսակցությունն ո՞ւնի այն բոլոր հնարավորությունները, որպեսզի լուրջ դերակատարում ունենա առաջիկա ընտրություններում։

«Հանրապետություն» կուսակցությունը այսօրվա ընդդիմադիր դաշտում լուրջ քաղաքական էլեմենտներից մեկն է և անշուշտ ունի այդ հնարավորությունը։ Ժամանակի գործոնը ցույց կտա՝ կստացվի՞, թե՞ ոչ, բայց դա արդեն կապրենք կտեսնենք։

Ես, համենայն դեպս, չեմ կասկածում Արամ Սարգսյանի արմատական փոփոխություններ կատարելու ցանկությանը։ Հաշվի առնելով հասարակության պահանջը՝ ես կարծում եմ, որ հաստատ ինչ–որ բան կստացվի, բայց թե ինչ չափով, դեռ կտեսնենք։

Կան ձևավորված որոշակի տեսակետներ, որ քաղաքական դաշտում  ուժերի մի մասը ռուսամետ է, մի մասը՝ արևմտամետ։ Այսինքն՝ ուժերի մի մասը Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ, մի մասն էլ՝ արևմուտքի։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է լինի մեկ միասնական թեկնածու, որը իր շուրջը կհամախմբի դեպի Արևմուտք կամ դեպի Ռուսաստան ինտեգրվել ցանկացող քաղաքական ուժերին։

Այդ տարանջատումը ես ոչ միայն պայմանական եմ համարում, այլ նաև սխալ եմ համարում։ Ի վերջո, ըստ Ձեր տերմինաբանության, ես ասեմ, թե ովքեր են կոչվում ռուսամետներ, ովքեր՝ արևմտամետներ։

Բոլոր նրանք, ովքեր ընդհանրապես նշանակություն չեն տալիս այն փաստին, որ Հայաստանը աննորմալ կախվածության մեջ է Ռուսաստանից, ուզում են այսպիսի ստատուս քվոյի պայմաններում ինչ-որ փոփոխությունների հասնել, նրանց է, որ կոչում են ռուսամետ։ Չնայած՝ դա այդքան էլ այդպես չէ։

Իսկ նրանք, ովքեր համաձայն չեն այս իրավիճակի հետ, կողմ են Հայաստանին տեսնել Ռուսաստանից անկախ։ Նրանց, չգիտես ինչու, համարում են արևմտամետներ։

Հայաստանը, եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս լինելով, պետք է ինչ–որ կերպ ինտեգրվի այդ քաղաքակրթական արեալին։ Դա աներկբա է։  Հայաստանի հանրության շահը պահանջում է, որ Հայաստանը վերադառնա իր ակունքներին։ Հայաստանը՝ որպես հասարակական-քաղաքական համակարգ լինի արևմտյան համակարգի մաս, և միայն դա է, որ կարող է ապահովել Հայաստանի զարգացումը: Մնացած բոլոր ճանապարհները տանում են դեպի ճահճացում։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե միասնական թեկնածու կլինի, թե ոչ, դա կախված է գաղափարից։ Եթե գաղափարը տեղ գտավ հասարակության մեջ, թեկնածուի հարցը տեխնիկական է։

Գնահատելով ներկայիս քաղաքական իրավիճակը՝ ի՞նչպիսի արդյունք սպասենք նախագահական ընտրություններից։

Ցավոք սրտի, իշխանությանը ռեալ այլընտրանք հանդիսացող ուժերը մսխել են իրենց հնարավորությունները։ 

Այլընտրանք հանդիսացող ուժ ասելով նկատի ունե՞ք Հայ ազգային կոնգրեսին։

Այո՝ ՀԱԿ-ին։ Նաև «Ժառանգություն» կուսակցությանը, որը պասիվացել է այսօր, և որևէ առաջընթաց իր գործողություններում  և գործունեության մեջ, ցավոք սրտի, չեմ տեսնում։

Մենք, համենայն դեպս, տեսանք, թե ինչ տեղի ունեցավ ԱԺ ընտրությունների ընթացքում։ Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի իշխանությունը նույնը չանի նաև նախագահական ընտրությունների ժամանակ։ Այսինքն՝ առանց որևէ արգելքի կատարի իր բոլոր պլանները։ Գոնե այս պահին նման խոչընդոտ ես չեմ տեսնում։ Ցավալին այն է, որ մենք պարզապես թանկագին ամիսներ և ժամանակ ենք կորցնում։ 

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված