Թուրքիայի տարածքում ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել
Թուրքիա
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ոստիկանները ձերբակալել են «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի 13 ենթադրյալ անդամների, հաղորդում է РИА Новости-ն:
Բոլոր կասկածյալները ձերբակալվել են Քարամյուրսել քաղաքում անցկացված հատուկ գործողության շրջանակներում:
Նշենք, որ ձերբակալության պատճառը 90 կգ ամոնիակի լուծույթի (օգտագործվում է պայթուցիկի պատրաստման մեջ) հայտնաբերումը քաղաքի տներից մեկի խուզարկության ժամանակ:
Ըստ տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկությունների՝ ձերբակալվածները ծրագրում էին Թուրքիայի տարածքում իրականացնել մի շարք ահաբեկչական ակտեր: Սակայն նախաքննությանը դեռ հայտնի չէ՝ կոնկրետ որ տարածքներում:
Որոշ տվյալներով՝ ավելի քան չորս կասկածյալ գտնվում են հետախուզման մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)