Այսօր Խաղողօրհնեքի՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է
Հայաստան
Սուրբ Աստվածածնի Վերափոխումը Հայ եկեղեցու հինգ մեծ տոներից չորրորդն է եւ Աստվածամորը նվիրված յոթ տոներից ամենահինը։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնակատարության օրը Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողի օրհնում: Օրհնվում է նաեւ ամբողջ բերքը:
Հայ եկեղեցին խորը հարգանք եւ ակնածանք է տածում Աստվածամոր հանդեպ՝ ընդգծելով Նրա մաքրությունը, անզուգական խոնարհությունը, առաքինի պահվածքը եւ նվիրվածությունը: Հայ կնոջ համար Սուրբ Կույսը բարեպաշտ եւ նվիրված մոր՝ ընտանեկան սրբության պահապանի մարմնավորումն է:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին Սուրբ պատարագ է մատուցվում Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)