ՀԱՀ-ում դատախազները մեղադրում են հանքափորներին՝ վերջիններիս գործընկերների մահվան մեջ
Աշխարհ
ՀԱՀ–ում իշխանությունները ներկայացնող մեղադրող կողմը հայտարարել է, որ մեղադրանք է առաջադրելու Մարիկան հանքի տարածքում ծագած անկարգությունների ժամանակ ձերբակալված հանքափորներին՝ վերջիններիս 34 ցուցարար–գործընկերների սպանության առնչությամբ, որոնք զոհվել են ոստիկանության ուժերի կողմից արձակած կրակահերթի հետևանքով։ Այս մասին հայտնում է BBC Russian–ը։
Գլխավոր դատախազության մամլո–քարտուղար Ֆրենկ Լեսենյեգոն նշել է, որ հանրապետության օրենքներով, այն դեպքում, երբ զինված քաղաքացիները հակամարտության մեջ են մտնում երկրի ոստիկանության հետ, միջադեպի բոլոր հնարավոր զոհերի մեղավորը կհամարվեն իրավապահ մարմինների վրա հարձակում գործածները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ, որոնք մի քանի օր է ցույց էին անում, որի ընթացքում իրավապահ մարմինների 2 ներկայացուցիչ է զոհվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ