ՀՀ ԱՍՀՆ-ն կանցկացնի երկօրյա դասընթաց
Հասարակություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում տեղի կունենա երկօրյա (օգոստոսի 30, 31) դասընթաց «ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների համակարգի ներկայացում, փորձնական ծրագիր ՀՀ Արարատի մարզում» թեմայով, որը նախատեսված է համակարգի հիմնական դերակատարների համար:
Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները. «Սոցիալական ծառայություններ. տրամադրման մոտեցումներ և հիմնախնդիրներ», «Սոցիալական ծառայությունների համալիր տրամադրման համար առաջարկվող մոդելների նախագծեր», «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ծառայությունների համալիր տրամադրման մոդելի ընտրության հիմնավորում»,
«Ինտեգրված սոցիալական ծառայությունների փորձնական ծրագրի ներկայացում», «Սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականության մշակման և որոշումների ընդունման հարցում սոցիալական աշխատողի մասնակցության խնդիրները»:
Նշված թեմաների վերաբերյալ զեկույցներով հանդես կգան ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը, «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Մ. Անտոնյանը, նախարարության աշխատակիցներ, փորձագետներ, խորհրդատուներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը