Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարները Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար Հանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում Հազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններին Հայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համար 

Առողջապահության նախարարությանը հորդորում ենք հրաժարվել ոչ թափանցիկ աշխատելու արատավոր պրակտիկայից. ԼՈՒՐԵՐ.com

Վերլուծական

Օրեր առաջ  ԼՈՒՐԵՐ.com-ը հոդված էր հրապարկել՝ «Ում թելադրանքով է Արսեն Թորոսյանը բացահայտ ստում լրատվամիջոցներին» վերտառությամբ: Հոդվածում  հստակ շարադրված փաստերի, կողմերի ներկայացրած տվյալների համադրության հիման վրա ապացուցել էինք, որ Առողջապահության նախարարությունը թերի տեղեկատվություն է տրամադրել լրատվամիջոցին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ՌԴ տրամադրած օգնության վերաբերյալ: Ինչպես և սպասվում էր, հոդվածի հրապարակմանը հետևեց Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանի արձագանքը: Ասել, որ այդ արձագանքը համաչափ չէր՝ նշանակում է ոչինչ չասել, խոսնակը  հոդվածի հեղինակին մեղադրեց ոչ ավել, ոչ պակաս՝ մանիպուլյացիաների դիմելու մեջ: Նման մեղադրանքը, մեղմ ասած, զավեշտալի է, քանի որ մանիպուլյացիան ենթադրում է փաստերի բացակայություն կամ դրանց կամայական մեկնաբանություն՝ ի շահ կողմերից մեկի, մինչդեռ մեր հոդվածում մենք առաջնորդվել ենք միմիայն հանրությանը փաստերի վրա հիմնված օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու մեր պարտավորվածությամբ, ասել է թե՝ հանրային շահով:

Նախարարության և ՌԴ դեսպանատան ներկայացրած տվյալներում խիստ տարբերվում էին, օրինակ, որպես օգնություն տրամադրած ռեագենտների թիվը: Դեսպանատունը նշել էր շուրջ 53 հազար 500 ռեագենտ, մինչդեռ նախարարության տրամադրած պաշտոնական պատասխանում, որը կցված էր հոդվածին, նշված է եղել մեկ թիվ՝ 1570 ռեագենտ, չափման միավորը՝ հավաքածու: Խոսնակը մանիպուլյացիա է անվանում մեր այդ համեմատությունը, պնդելով, որ ռեագենտների ամեն հավաքածուն իր մեջ ներառում է 100 ռեագենտ, և մենք ինքներս պետք է պարզ հաշվարկ կատարեինք, որի արդյունքում կհասկանայինք, որ տվյալները չեն տարբերվում ՌԴ դեսպանատան ներկայացրած տվյալներից: Հետաքրքիր է, թե որտեղի՞ց լրագրողը պետք է տեղյակ լինի, թե որքան թեստ, ռեագենտ է պարունակում մեկ հավաքածուն, եթե պատասխանը կազմողը հարկ չի համարել այդչափ մանրանալ և նման մանրամասներ զետեղել պաշտոնական պատասխանի մեջ: Գուշակությունը բնորոշ չէ լրագրողի մասնագիտությանը և միանշանակ անշնորհակալ գործ է, և դա է պատճառը, որ մենք հիմնվել ենք բացառապես երկու կողմերի ներկայացրած տվյալների համադրության, համեմատության վրա և այդ համադրության արդյունքում վեր ենք հանել փաստեր, որոնք ինչ-ինչ, գուցե նաև հասկանալի պատճառներով չեն բխում Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի շահերից:

Թե ինչ պատճառներով է ներկայացվել թերի տեղեկատվություն, որը հետագայում պոստ ֆակտում լրացվել է խոսնակի կողմից՝ դա հարցի մյուս, շատ ավելի նուրբ կողմն է: Պոստ ֆակտում էլ խոսնակը որոշել էր այդ նույն գրառման մեջ շնորհակալություն հայտնել օգնություն տրամադրած բոլոր երկրներին: Դժվար է ասել՝ Ալինա Նիկողոսյանի հիմնավորումնե՞րն էին սպառվել, և դա՞ էր մեղադրանքներից սահուն լիրիկական զեղման անցնելու պատճառը, թե Առողջապահության նախարարությունում պարզապես ընդունված է իրադարձություններին արձագանքել զգալի ուշացմամբ և հանրության, լրատվամիջոցների ամոթանքից հետո՝ կորոնավիրուսի դեմ պայքարն էլ ասվածի ամենավառ վկայությունն է: 

Կասկած չկա, որ, եթե սույն օգնությունը տրամադրված լիներ, օրինակ, ԱՄՆ-ի կողմից՝ հաշվի առնելով նախարար Թորոսյանի սերտ կապը սորոսական շրջանակների հետ՝ լրատվամիջոցներին տրամադրած տեղեկատվության մեջ զետեղված կլիներ ոչ միայն հավաքածուներում առկա թեստերի քանակը, այլ նաև այդ թեստերի, ռեագենտների գործարանային համարները՝ հառ առ հատ: Ցավում ենք, որ նախարարությունը օգնություն տրամադրած երկրներին շնորհակալ լինելու փոխարեն, դեռ մի բան էլ բացահայտ թերագնահատում է այդ օգնությունը: Հորդորում ենք լրատվամիջոցների և հանրության հետ շփվելիս՝ այսուհետ հրաժարվել ոչ թափանցիկ աշխատելու արատավոր պրակտիկայից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները
Ամենադիտված