«Հրապարակ». ՕԵԿ պաշտոնյաներին «քցել են». Լավանդայի Արայիկը լքե՞լ է ՕԵԿ-ը
Հայկական Մամուլ
Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, ով դեռ մայիսին ՕԵԿ անդամ էր և ամռանն էլ դիմում էր գրել կուսակցությանը վերաանդամագրվելու համար, «Հրապարակ»-ի տեղեկություններով, հետագայում հրաժարվել է իր մտադրությունից: Իսկ ՕԵԿ վերակազմավորումն ավարտվել է հուլիսին, ինչի մասին նախօրեին հայտնել էր ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
Թեպետ Հայրապետյանը երեկ չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ' նշելով, որ առաջիկայում հայտարարություն կանի այդ մասին:
Թերթը հիշեցնում է, որ ՕԵԿ-ին անդամագրված որոշ գործարարներ ու պաշտոնյաներ համարում են, որ իրենց «քցել են»' նրանց մի մասը չդարձավ Աժ անդամ, մյուսները պաշտոն չստացան, թեև Արթուր Բաղդասարյանը բոլորին խոստումներ էր տվել, և նրանք բավականին ծախսեր էին արել հօգուտ ՕԵԿ-ի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին