«Հայկական ժամանակ». փրփուր ի բերան
Հայկական Մամուլ
«Երեկ Խոր Վիրապ եկեղեցու բակում միջադեպ է տեղի ունեցել 2008-ի մարտի 1-ի զոհերի հարազատների և այդ գործով դատաքննություններում ներգրավված դատախազ Կորյուն Փիլոյանի միջև: Փիլոյանը եկեղեցի էր գնացել ինչ-որ արտասահմանցիների հետ: «Մոտեցա նրան ու հարցրի ո՞նց ես, Փիլոյան, եկել ես մեղքերդ թողությո՞ւն անելու:
Հետո կանանցից մեկը նրան դիմեց՝ ասելով, որ իրավունք չունի մտնելու եկեղեցի, նրան «Մարտի 1-ի հանցագործ» անվանեց»,- տեղի ունեցածը նկարագրել է մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիսը: Դատախազը հարձակվել է կանանց վրա ու նրանց հասցեին օգտագործել «ս….դ քաշի», «համաշխարհային պոռնիկներ» արտահայտությունները: Մարտի 1-ի զոհերի հարազատները, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները Խոր Վիրապում էին զոհերից Սամվել Հարությունյանի ծննդյան 32-ամյակի կապակցությամբ, որը լրացել է երեկ: Հարությունյանը հուղարկավորված է Խոր Վիրապին մերձակա գերեզմանատանը»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ