«Ժողովուրդ». Աշոտ Երկաթը՝ ՀՀ գլխավոր զինկոմիսա՞ր
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուները փոխանցում են, որ Սերգեյ Չալյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ գլխավոր զինկոմիսար է նշանակվելու Հայաստանի հանրապետական կուսակցության Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Մինասյանն անգամ իր շրջապատում հայտարարել է, որ արդեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից «դաբրո» է ստացել, ու հաստատ ինքն է նշանակվելու Չալյանի փոխարեն:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Աշոտ Մինասյանից, սակայն վերջինս բարկացավ հարցից: «Ի՞նչ եք ուզում ինձանից, ես աշխատանք ունեմ, այդ ամենը սուտ է, այդ ստահոդ լուրերը տարածողներին հարցրեք»,-հերքեց Մինասյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին