«Հայկական Ժամանակ». Իրավապահները «ժամանակ են տվել», որ Սպարտակ Ղուկասյանը հեռանա
Հայկական Մամուլ
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ Կարեն Բաբակեխյանը հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին' հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը, հատել է ՀՀ սահմանը և արդեն արտասահմանում է։
Այդ ինչպե՞ս է ստացվել, որ նա հասցրել է «թռնել»: Խնդիրն այն է, որ նրա նկատմամբ քր.գործը հարուցվել է Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետ կապված, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը, բայց իրավապահները կրակոցների մասին «իմացել են» միայն օգոստոսի 28-ին՝ «ՀԺ»–ում տպագրված տեղեկատվությունից:
Այսինքն, Սպարտակ Ղուկասյանը մոտ 3-4 օր ունեցել է Հայաստանից հանգիստ, առանց շտապելու հեռանալու համար: Դժվար է հավատալ, որ իրավապահները չեն իմացել, որ հանրապետության երկրորդ քաղաքի կենտրոնում կրակել են: Ավելի հավանական է, որ լավ էլ իմացել են, բայց «ժամանակ են տվել», որ Սպարտակ Ղուկասյանը հեռանա, և դրանից հետո են սկսել ակտիվ գործողություններ՝ «գործը բացահայտելու» ուղղությամբ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին