«ժողովուրդ». Արամեն շուտով կարաոկե ակումբ կբացի
Հայկական Մամուլ
Հոկտեմբերի 1-ին կլրանա երգիչ Արամեի 30-ամյակը, ինչի կապակցությամբ նա կբացի կարաոկե ակումբ: Երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանի փոխանցմամբ` Արամեն վաղուց է Երևանում բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցել: Իսկ կարաոկե ակումբը բավական հարմար տարբերակ է։
«Մեր ազգը սիրում է երգել, կարծում ենք իր անունը կրող կարաոկեն ավելի մեծ հաջողություն կունենա: Այս պահին ընթանում են ակումբի վերանորոգման աշխատանքները, նախատեսվում է մեծ բացում անել: Դա լինելու է ոչ միայն կարաոկե ակումբ, այլև պարային ու համերգային ակումբ, նաև իրենց համերգային ծրագրերով դրսից հրավիրված երգիչներ են լինելու»:
Փաստորեն, Արամեն ինքն իր ծննդյան 30-ամյակին նվեր է մատուցելու կարաոկե ակումբի տեսքով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին