Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158, մահվան՝ 6 նոր դեպք
ՀայաստանՀայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 477-ի: Այդ մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 842 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 253 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1095-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 217 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 693, փաստացի բուժվողներինը՝ 5689 (մեկ օրում նվազել է 67-ով): Մեկ օրում արվել է 1639 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 192 199 թեստ: