Մեքսիկայի դատարանը մերժել է ընտրության արդյուքների վերաբերյալ բողոքը
Աշխարհ
Մեքսիկայի դատարանը մերժել է նախագահի նախկին թեկնածու Անդրես Լոպեսի՝ հուլիսին կայացած ընտրությունների վերաբերյալ բողոքը, հայտնում է BBC Russian-ը։
Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր՝ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության թեկնածու 45-ամյա Էնրիկե Պենյա Նիետոն: Նախնական հաշվարկով' նա ստացել է ձայների մոտ 40 տոկոսը:
Անդրես Լոպես Օբրադորը իր մրցակցին մեղադրում է ընրակաշառքի բաժանման և քարոզչական ծախսերի կանոնադրական սահմանաչափը գերազանցելու մեջ։
Էնրիկե Պենյա Նիետոն հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները։
Նիետոն կստանձնի Մեքսիկայի նախագահի պաշտոնը դեկտեմբերին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ