Ձերբակալվել է սունի անջատողականների առաջնորդը
Մերձավոր Արևելք
Պակիստանում ձերբակալվել է «Լաշքար է Ձանգվի» արգելված սուննիական անջատողական խմբավորման առաջնորդ Մալիք Իշհաքը, հաղորդում է Радио Свобода-ն։
Իշաքին առաջադրել են մի շարք մեղադրանքներ, այդ թվում նաև՝ կրոնական համայնքերի միջև ատելություն բորբոքելու, հանցագործության հրահրելու և 2009-ին Շրի Լանկայի կրիկետի հավաքանի վրա հարձակում կազմակերպելու մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ Իշաքը ձերբակալվել է Լախոր քաղաքում՝ դեպի Սաուդյան Արաբիայի սրբավայրեր ուխտագնացության վերադարձի պահին։
Ենթադրվում է, որ «Լաշքար է Ձանգվի» խմբավորումը սերտորեն կապված է «Ալ Քայդայի» հետ և պատասխանատու է 90-ականների սկզբին հարյուրավոր շիա մահմեդականների սպանդի համար։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել