Ստորագրվել է Սու-25-ի արդիականացման պայմանագիր
ՀայաստանՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի «Միավորված ավիաշինարարական ընկերության» միջև օգոստոսի 23-ին ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։
Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի և մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն:
«Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը: