Թալիբների հերթական հաշվեհարդարը. գլխատել են 12-ամյա տղայի
Մերձավոր Արևելք
Աֆղանստանի հյուսիսում Թալիբան շարժման զինյալները գլխատել են 12-ամյա տղայի, հաղորդում է Радио Свобода-ն՝ հղում տալով Կանդագարի շրջանի իշխանությանը։
Կանդագարի նահանգապետարանի տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է չորեքշաբթի, երբ երեխան հոր կարգադրությամբ շտապել է տեղական շուկա։
Ճանապարհին նրան առևանգել են, իսկ քիչ ուշ մոտակայքում հայտնաբերվել է տղայի անգլուխ դին։
Իշխանությունները պնդում են, որ հաշվեհարդարի պատճառը երեխայի ոստիկան եղբայրն էր, ով մասնակցել է թալիբների դեմ պայքարին։
Նշենք, որ զինյալների կողմից առայժմ ոչ մի մեկնաբանություն չի ստացվել։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել