ԱՄՆ–ի Նյու Ջերսի նահանգում անհայտ անձը երեք մարդ է սպանել
ԱՄՆ
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի երեկոյան, ԱՄՆ–ի Նյու Ջերսի նահանգի Բայոննե քաղաքում անհայտ անձը կրակել եւ սպանել է երկու մեծահասակների և մեկ երեխայի, այնուհետև ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է «NBC New York»–ը։ Եվս մեկ մարդ ծանր վիրավորվել է և շտապ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել Բայոննե քաղաքում, որի բնակիչներից մեկը «NBC New York»–ի թղթակցին հայտնել է, որ մինչև կրակոցները նա վեճի ձայներ է լսել։ Քաղաքապետ Մարկ Սմիթը չի բացառել, որ դեպքը տեղի է ուենցել ընտանեկան վեճի պատճառով և հայտնել, որ սպանության հանգամանքները դեռ ճշտվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)