Հայաստանում ծնվել է սիրիահայ առաջին երեխան
Հասարակություն
Սիրիահայ 35-ամյա Ալին Ժամբոսյանը Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում օգոստոսի 31-ին արու զավակ է ունեցել: Նորածինն Ալինի երկրորդ երեխան է, ծնվել է 3,3 կգ: Վերջին ժամանակներում Հայաստան ժամանած սիրիահայ ընտանիքներում սա մանկան առաջին ծնունդն է:
Նշենք նաև, որ ՀՀ առողջապահության նախարարությունը սիրիահայերի առողջական խնդիրների մասին հոգում է։ Յուրաքանչյուր չվերթից հետո շտապօգնության բուժանձնակազմն ու հոգեբանները պատրաստ են կարիքավորներին անվճար բուժօգնություն տրամադրել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը