Վարչապետի աշխատակազմը արարողակարգի բաժնի նոր պետ ունի
ՀայաստանՆիկոլ Փաշինյանը Էդուարդ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով ու 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1348-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման հավելվածի 2-րդ ու 6-րդ կետերը.
1. Արտաքին գործերի նախարարության անձնակազմի կառավարման վարչության դիվանագիտական ծառայության կազմակերպման բաժնի առաջին քարտուղար Էդուարդ Գարեգինի Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (06-16-Ղ3-1)՝ 1 տարի ժամկետով»,-ասված է որոշման մեջ: