Yandex Taxi-ն մեքենաների անվճար ախտահանման տաղավար է բացել
ՏեսանյութերՕրեր առաջ Yandex Taxi-ն բացել է մեքենաների համար նախատեսված ախտահանման տաղավար: Նախաձեռնությունը COVID-19-ի դեմ ուղղված պայքարի մի մասն է:
Ախտահանման հատուկ տաղավարը գտնվում է Բրազիլիայի հրապարակում, որտեղ Yandex.Taxi-ի հետ համագործակցող յուրաքանչյուր վարորդ, անկախ սակագնից, երկուշաբթիից շաբաթ` առավոտյան 07:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն, կարող է անվճար ախտահանել իր մեքենան: Ախտահանումն իրականացվում է սերտիֆիկացված բարձրակարգ նյութերով, բաղկացած է 3 փուլից ու տևում է 7-10 րոպե։
Նախաձեռնությունը չի ազդի երթևեկության արժեքի կամ էլ վարորդների միջնորդավճարի վրա. Yandex.Taxi-ն ամբողջությամբ հոգում է բոլոր ծախսերը:
Սա Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի և ծառայության հետ համագործակցող վարորդներին աջակցելուն ուղղված առաջին նախաձեռնությունը չէ. համավարակի տարածման առաջին իսկ օրերից Yandex․Taxi-ն ստեղծեց հիմնադրամ՝ կորոնավիրուսից տուժած վարորդներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը և արդեն 25 վարորդի օժանդակություն է տրամադրել։