Սիրելի հայ ժողովրդին մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն. ՀՀ–ում Իրանի դեսպան
Հասարակություն
ԱԻՆ շնորհակալական նամակ է ստացվել Իրանի դեսպանից, որում մասնավորապես ասված է.
«Ջերմորեն շնորհակալություն եմ հայտնում Թավրիզի երկրաշարժից տուժածներին Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության համար:
Նման իրավիճակներում ազնիվ բարեկամների վշտակցությունը մխիթարում է այդպիսի բնական աղետների զոհերի մերձավորներին:
Աստծուց հայցում եմ, որ նման ողբերգություն տեղի չունենա որևէ ժողովրդի հետ:
Սիրելի հայ ժողովուրդին մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի հարգարժան կառավարությանը' փառք:
Մոհամմադ Ռեիսի
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը