Ջոն Մաքքեյն. Պուտինին սպառնում է «Արաբական գարուն»–ը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու՝ սենատոր Ջոն Մաքքեյնը Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է արաբական երկրների հեղափոխական տրամադրությունների Ռուսաստան ներթափանցելու վտանգի առումով։ Վերջինս «Twitter»–ի իր էջում գրել է «Սիրելի՛ Վլադիմիր, «Արաբական գարուն»–ն արդեն քո դուռն է թակում»։
Մի շարք վերլուծաբաններ այս հայտարարության վերաբերյալ կանխատեսումներ են արել և կարծում են, որ առաջիկա տաս տարիներին Ռուսաստանի համար տնտեսական առումով բարդ իրավիճակ է ստեղծվելու։ Այդ ամենը պայմանավորված է նաև ռուսական իշխանությունների կողմից՝ մասնավորապես իշխող «Единая Россия» կուսակցության վերջին համագումարում Պուտինի կողմից Արևմուտքի հետ լարված հարաբերություններով։
Ինչպես և սպասվում է, նախօրեին կայացած Պետդումայի ընտրությունների արդյունքների վերաբերյալ արևմտյան երկրների բացասական վերաբերմունքը նույնպես կխորացնի այդ հարաբերությունները։
Հիշեցնենք, որ Ջոն Մաքքեյնն առաջին անգամ չէ, որ նման հաղորդագրություններ է ուղարկում ռուսական իշխանություններին։ Արաբական երկրների ամեն հեղափոխությունից հետո, Մաքքեյնը Պուտինին հիշեցնում է, որ այդ հեղափոխությունների ալիքը հասնելու է Ռուսաստան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)