Համերգ՝ նվիրված հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին
Գիտություն և Մշակույթ
Ս. թ. սեպտեմբերի 7-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա հանրահռչակ “I Solisti Veneti” իտալական նվագախմբի համերգը՝ նվիրված հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին: Համերգը կղեկավարի նվագախմբի հիմնադիր մաեստրո Կլաուդիո Շիմոնեն: Ծրագրում կհնչեն Զ. Ռոսսինիի, Ա. Վիվալդիի, Զ. Սալիերիի, Ն. Պագանինիի, Ա. Պոնկելիի, Զ. Վերդիի անմահ գործերից:
Ս. թ. սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 12:00-ին ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունում տեղի կունենա վերոնշյալ համերգին նվիրված ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության համատեղ մամուլի ասուլիսը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի